Թարմացված․ Վրան դնելով մենք իրավիճակը չենք փոխի, բայց պետք է ցույց տանք, որ ոտքի ենք ելել ու պատրաստ ենք պայքարելու, լրագրողների հետ զրույցում նշեց Կոռնիձորից Հակարի կամուրջ տանող ճանապարհին հաջակցություն Արցախին ակցիա իրականացնող Միքայել Բադալյանը: Հարցին, թե ինչքան են մնալու, նա պատասխանեց, որ սպասում են երկուշաբթիին, մինչև Արայիկ Հարությունյանն իր հայտարարությունը կանի, հետո իրենք կհայտարարեն իրենց պլանների մասին»:
Թարմացված․ Լարված իրավիճակ էր Կոռնիձորից Հակարիի կամուրջ տանող հատվածում, մարդիկ փորձում են վրաններ տեղադրել, իրավապահ մարմինների ներկայացուցիչները փորձում են միջամտել ու տարհամոզել: |
Արցախահայությանն աջակցելը խոսելով չի, գործելով ա: Մենք պետք է ոտքի կանգնենք, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ազատագրում» շարժման ղեկավար, բլոգեր Միքայել Բադալյանը: «Ես չեմ ասում, որ մեր ակցիան միջանցքը կբացի, Արցախը կփրկի: Բայց մինչ մենք նստած են սրճարաններում ու ամենավատ բաներն ենք ասում մեղավորների հասցեին, դրանով ոչ մի բան չի փոխվի, ավելի վատ ա լինելու: Տաս հոգի, քսան, եռեսուն, տարբեր տեղերում ոտքի կանգնեն, արդյունքում բոլորս միասին ոտքի կկանգնենք, կփրկենք Արցախն ու Հայաստանը: Հիմա մենք ոստիկանների հետ քննարկում ենք վրաններ տեղադրելու հարցը: Մենք ասել ենք, որ այստեղից չենք գնալու»,- հայտարարեց Բադալյանը: |