▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջին Հանրապետության սխալներից ոչինչ չենք սովորել

Երեկ մեր ֆեյսբուքահայությունը անթաքույց ուրախությամբ արձագանքեց այն տեղեկատվությանը թե Ռուսաստանը հեղաշրջում է նախապատրաստում Ադրբեջանում: Անկեղծ զարմանալի ժողովուրդ ենք... մեր էսքան խնդիրները մի կողմ թողած` կամ համազգային մտահոգության տասնօրյակ ենք հայտարարում հանուն Անջելինա Ջոլիի, կամ բուռն ու ծայրահեղական հեղափոխականությամբ ու պաթետիզմով արձագանքում ենք ինչ որ էլի անկապ լուրերի, կամ փլատակների մեջ անիմաստ նրբաճաշակություն ենք խաղում կամ էլ ուրախանում ենք, որ Ադրբեջանում էսա հեղափոխություն է լինելու: Է ջհաննամը գյոռը թե չի լինելու մեզ ինչ.... ավելի վատ եթե ռուսական դրածո իշխանություն եկավ մեջտեղ մեր վիճակն է բարդանալու... Էլ ուրիշ մտածելու դարդ ու ցավ չունենք չեմ հասկանում:  Եթե նույնիսկ նման բան նախապատրաստվում է,  եկեք մտածենք թե ոնց ենք հարմարվելու նոր պայմաններին թեկուզ միայն Արցախի հարցն առաջ տանելու մասով: Էս ամեն ինչը ապացուցում է, որ մենք Առաջին Հանրապետության սխալներից բան չենք սովորել:

Արմ Հակ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին