▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապրիլի 24-ին ընդառաջ.երկրներ, որոնք ճանաչել են հայոց ցեղասպանությունը

 

2014 թվականին լրանում է օսմանյան թուրքիայի կողմից իրականացված Հայկական ցեղասպանության 99-րդ տարելիցը, երբ թուրքական հայատյաց ստոր քաղաքականության «շնորհիվ» դավադիր սրին զոհ գնաց ավելի քան մեկ ու կես միլիոն անմեղ Հայ: Այսօր թուրք ժխտողականության արդյունքում մոլորության մեջ է ամբողջ աշխարհը, մինչդեռ շատ երկրներ, որոնք ընդունելով Հայոց ցեղասպանության փաստը, կարծես ինչ-որ տեղ մխիթարում, ինչ-որ կերպ մեղմացնում են այն ցավը, որը սերնդեսերունդ փոխանցվում է մեզ՝ Հայերիս, հույս ներշնչելով, որ կգա այն հաղթական օրը, երբ աշխարհի գերհզոր տերություններից զատ, մեծ եղեռնի փաստը կընդունի նաև թուրքիան:
Ստորև ներկայացված են այն երկրները, որոնք տարբեր ժամանակաշրջաններում պաշտոնապես ճանաչել են 1915 թվականին իրագործված, մարդկության ամենասարսափելի ոճիրներից մեկը՝ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈւԹՅՈւՆԸ.

Կիպրոս - 1982թ.
Ֆրանսիա - 1988թ.
Բելգիա - 1988թ.
Արգենտինա - 1988թ.
Ռուսաստան - 1995թ.
Հունաստան - 1996թ.
Կանադա - 1996թ.
Լիբանան - 2000թ.
Մեծ Բրիտանիա - 2002թ.
Նիդերլանդներ - 2004թ.
Սլովակիա - 2004թ.
Գերմանիա - 2005թ.
Լիտվա - 2005թ.
Վենեսուելլա - 2005թ.
Բրազիլիայի ամենամեծ նահանգ Սան Պաուլո - 2006թ.
Չիլի - 2007թ.
Հարավային Ավստրալիա - 2009թ.
Շվեդիա - 2010թ.
Շվեյցարիան ճանաչման փուլում է
Եվրամիությունը՝ Եվրախորհրդարանի բանաձևերով, Հայոց ցեղասպանությունը դատապարտել է 1987, 1998, 2000, 2001, 2002 և 2005 թվականներին: 
ԱՄՆ-ի 42 նահանգ


Սակայն ԱՄՆ-ում այսօր մոռացության են մատնել այն հանգամանքը, որ 1951 թվականին ԱՄՆ կառավարությունը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը մի փաստաթղթով, որը ներկայացվել էր Համաշխարհային դատարան:

Վահե Ծառուկյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին