▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թու-թու-թու, սատանի ականջը խուլ․․․Վահե Զիրոյան

Դերասան Վահե Զիրոյանը  պատասխանել է ամանորյա բլից հարցերին, որ տվել է ՍթարՆյուզ-ը։

Տարվա լավագույն օրը, որը կմտաբերեք:

Միանշանակ մայրիկիս ծննդյան օրն է:

Տարվա վատագույն օրը հիշու՞մ եք:

Դեկտեմբերի 16-ը, երբ ընկա ու ոտքս կոտրեցի:

Ինչ տվեց 2024-ը, ինչ փոխվեց Ձեր կյանքում: 

Իրականում այս տարին ավելացրեց, քանի որ այն «ուժեղ» տարի էր` թե´ իմ, թե´ իմ ընտանիքի համար

Շա՞տ «խլեց» նախորդ տարին: 

Ոչ մի տարի ոչինչ չի խլել ինձանից, բայց միևնույն ժամանակ, մեր կյանքում բացառել չենք կարող: 

Ավելի շատ աշխատանքային՞,թե՞ անձնական էր 2024-ը:

Եվ´ աշխատանքային, և´ անձնական… Երկուսի դեպքում էլ բուռն տարի էր: (թու-թու-թու, սատանի ականջը խուլ))

Ընդհանուր առմամբ դրակա՞ն էր տարին, թե՞ բացասական: 

Բացասականը ցանկացած տարվա մեջ կա, բայց պետք է փորձել գտնել միայն դրականն ու ինքդ քեզ սնել դրականով:

Ինչպես եք նշում Ամանորը յուրաքանչյուր տարի: Այս տարի ինչպես և որտեղ եք պատրաստվում նշել:

Այս տարի կնշեմ ընտանիքիս հետ՝ իմ հայրական օջախում:

Ամանորյա սեղանի ամենասիրելի ուտեստը:

Հնդկահավն եմ առանձնացնում:

Եթե լինեիք Ձմեռ Պապ, ապա…

Միանշանակ կկատարեի բոլոր երեխաների ցանկություններն ու այդ երազելին իրականություն կդարձնեի, որովհետև Ձմեռ Պապի առաքելությունն ավելի կարևոր է, քան այս պահին իմը))

Որոնք են սպասելիքները 2025 թվականին:

Բուռն ստեղծագործական տարի է սպասվում… Ուզում եմ խաղաղության տարի լինի մեր ընտանիքներում և ամենակարևորը՝ սահմանին: Շնորհավոր Ամանոր:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին