Ամանորյա բլից հարցերը`դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի հետ, ներկայացրել է ՍթարՆյուզը։
Տարվա լավագույն օրը, որը կմտաբերեք:
Սեպտեմբերի 1` Մհերս գնաց դպրոց:
Տարվա վատագույն օրը հիշու՞մ եք:
Հունվար 1` Լուսինեիս,ընկերուհուս կորցրեցի …
Ինչ տվեց 2024-ը, ինչ փոխվեց Ձեր կյանքում:
2024-ը սկսվեց ցավով ու կորուստով ինձ համար ու ևս մեկ անգամ եկավ , որ ասի` գնահատի ամեն վայրկյան և սեր տուր նրանց, ովքեր ամենակարևորներն են
Շա՞տ «խլեց» նախորդ տարին:
Այո, խլեց ընկերներիս`Լուսինես, հետո Ալիկը Հակոբյան …
Ավելի շատ աշխատանքային՞,թե՞ անձնական էր 2024-ը:
2024-ը շատ աշխատանքային էր ինձ համար , հեռուստանովել, Սիթքոմ, 3 գեղարվեստական ֆիլմ, նոր ներկայացում` յուրահատուկ ժանրի մեջ` Ալպիական Մանուշակը … Աշխատանքային առումով շատ բուռն էր:
Ընդհանուր առմամբ դրակա՞ն էր տարին, թե՞ բացասական:
Տարին և՜ բացասական էր ,և´ դրական , արդեն պատճառները նշեցի
Ինչպես եք նշում Ամանորը յուրաքանչյուր տարի: Այս տարի ինչպես և որտեղ եք պատրաստվում նշել:
Պատերազմից հետո փոխվել է ամեն բան և չեմ կարող ասել , որ նախորդ տարիների նման ենք նշում … Ոչինչ առաջվանը չէ …
Մի բանն է անփոփոխ` փորձում եմ երեխաներիս համար միշտ ապահովել կախարդանք, երբեք չկորցնեն հրաշքի սպասումը , ու միշտ դիմավորում եմ իրենց հետ:
Այս տարի Ընտանիքով Թբիլիսիում ենք դիմավորելու: Ես Աշխատանքային հրավեր ունեմ, ընտանիքս էլ ինձ հետ միասին է լինելու:
Ամանորյա սեղանի ամենասիրելի ուտեստը:
Ամանորը երբեք ուտեստներով չեմ կարևորում… փոքր ժամանակ մեր տան սառը սենյակի մայրիկիս պատրաստած խմորեղենի բույրն եմ հիշում , իսկ հիմա երեխաներիս սիրելին նրբաբլիթն է)))
Եթե լինեիք Ձմեռ պապ,ապա…
Եթե լինեի Ձմեռ պապ, ապա ոչ մի մանուկ արցունք չէր տեսնի, պատերազմները կվերացնեի…
Որոնք են սպասելիքները 2025 թվականին:
2025-ից հատուկ սպասելիքներ չունեմ… Ապրել , աշխատել, ստեղծագործել , ճամփորդել գնահատել կյանքի ամեն վայրկյան …
Դիտեք նաև՝