Դիտեք նաև՝
«Տետ ա տետ»-ի տաղավարում երգչուհի Անահիտ Սիմոնյանը խոսել է երջանկահիշատակ Հայկոյի ընտանիքի`մոր և եղբոր հետ ունեցած հարաբերությունների մասին:
Երգչուհու խոսքով` իրենք նորմալ հարաբերություններ են ունեցել անգամ այն ժամանակ, երբ զույգը բաժանված է եղել.
«Հայկի ընտանիքի հետ մեր հարաբերությունները շատ նորմալ էին` անգամ բաժանված ժամանակ։ Նույնիսկ Հայկոյի մահանալուց հետո, ունեինք նորմալ հարաբերություններ ՝մինչև չանցավ 40 օրը, և ինձ չկանչեցին խոսալու։ Այդ օրն ամեն ինչ փոխվեց։ Ես`Հայկոյի հիշատակը հարգելով, չեմ ցանկանա մանրանալ և անձնական հարցերը հանրայնացնել»:
Անահիտը խոսեց որդու և Հայկոյի ընտանիքի հետ կապի մասին.
«Արմանի հարաբերություններն էլ նորմալ են իր հորեղբոր և տատիկի հետ։ Միշտ ցանկացել եմ այդ կապը պահեն իրար հետ, և կապը չկտրվի։ Երբևիցե ես Արմանին չեմ արգելել, որ ինչ-որ մեկի հետ չշփվի»։
Աղբյուրն՝ այստեղ
Դիտեք նաև՝