Դիտեք նաև՝
Ամանորյա բլից հարցերին դերասանուհի Իրինա Հարությունյանի պատասխաններն է ներկայացրել ՍթարՆյուզը։
Տարվա լավագույն օրը, որը կմտաբերեք:
2օր՝ Կրեմլի բեմում իմ ներկայացման օրն ու հաջորդ օրը`տղայիս նշանադրության օրը:
Տարվա վատագույն օրը հիշու՞մ եք:
Ընդհանուր առմամբ գոհ եմ 2024-ից ու վատագույն օր նշել չեմ կարող:
Ինչ տվեց 2024-ը, ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում:
Շատ լավ տարի էր՝ տարանջատեցի վատը լավից, ինչպես նաև այս տարի ես աղջիկ ունեցա, երբ տղաս նշանադրվեց: Իմ հարսիկը դարձավ իմ աղջիկը:
Շա՞տ «խլեց» նախորդ տարին:
Շատ մեծ կորուստներ չեմ ունեցել, փառք Աստծո…Հուսամ 2025-ը ևս նման կլինի 2024-ին:
Ավելի շատ աշխատանքային՞,թե՞ անձնական էր 2024-ը:
Հետաքրքիր տարի էր և՛ ստեղծագործական, և՛ անձնական առումով…
Ընդհանուր առմամբ դրակա՞ն էր տարին, թե՞ բացասական:
Դրական էր, բայց բացասական երևույթներ ևս եղել են: Սակայն ամեն բան ինչ լինում է, պետք է ընկալել, որ ճիշտ է լինում…
Ինչպես եք նշում Ամանորը յուրաքանչյուր տարի: Այս տարի ինչպես և որտեղ եք պատրաստվում նշել:
Այս տարի կնշենք Գյումրիում մեր մեծ ընտանիքով: Հարսիկս՝մեր աղջիկը, եկել է իր ընտանիքի հետ, ու մեծ ընտանիքով այս տարի կդիմավորենք Ամանորը:
Ամանորյա սեղանի ամենասիրելի ուտեստը:
Յուրահատուկ ու սիրելի ուտեստ չունեմ, բայց մեր սեղանի ուտեստները շատ համեղ են լինում:
Որոնք են սպասելիքները 2025 թվականին:
Ուզում եմ առողջության ու խաղաղության տարի լինի՝ առողջությունից կարևոր բան չկա: Մեր ընտանիքում ևս մեծ իրադարձություն է սպասվում 2025-ին՝ Արամիս հարսանիքին ենք պատրաստվելու: Ստեղծագործական առումով ևս բուռն սպասելիքներ ունեմ գալիք տարուց: