Հակակոռուպցիոն դատարանում ընթացող ՀՀ նախկին պաշտպանության նախարար, ընդդիմադիր պատգամավոր Սեյրան Օհանյանի՝ ենթադրյալ ապօրինի գույքի գործով նիստին, Օհանյանն ասել է, որ առարկություններ ունի և նշված փաստերը չի ընդունում. «Ապօրինի չեմ հարստացել, նշված գույքերն ինձ չեն պատկանում, մասնավորապես՝ Սևանա լճի ափամերձ ավելի քան 1 հեկտար մակերեսով հողամասի ապօրինի զավթման մասին տեղեկությունն անընդունելի է ինձ համար: Այն, ինչի մասին խոսում է դատախազության ներկայացուցիչը, դրանց զգալի մասին ես չեմ տիրապետում»,- ասել է Օհանյանը: |
Հավելենք, որ դատախազի խոսքով՝ ներկայացված հայցով ՀՀ Գլխավոր դատախազությունը՝ ի դեմս ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության, խնդրում է դատարանից բռնագանձել Սեյրան Օհանյանից և Ռուզաննա Խաչատրյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության՝ «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա, մեկ տասնյակի հասնող անշարժ գույք, միլիոնավոր դրամներ: Դատախազը հավելել է ՝ ուսումնասիրությամբ պարզվել է, որ Սևանա լճի ափին՝ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի վարչական տարածքում, Սեյրան Օհանյանն ունի ամառանոց, որը հաշվառված է ոմն Բենիամին Ղալեչյանի անվամբ, և որը Օհանյանի կողմից կամ նրա ցուցումով դեռևս 2010 թվականին ապօրինաբար զավթվել է. «Սևան Ազգային պարկի հաշվեկշռում գրանցված Սևանա լճի ափամերձ ավելի քան 1 հեկտար մակերեսով հողամասը, առանց շնարարական թույլտվության, կառուցապատվել է»,- հայտնել է դատախազը: |
«Ապօրինի չեմ հարստացել, նշված գույքերն ինձ չեն պատկանում». Սեյրան Օհանյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet