▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ապահովագրե՞լ են իրենց հետույքը՝ բրիլյանտից զապինկա գնելով նախկին քպ-ականների համար»

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է․ 

Հայր եւ որդի Սմբատյանները 2 ամսով կալանավորվեցին

Հայր եւ որդի մուզիկանտները քիչ առաջ դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվեցին եւ տեղափոխվեցին «Արմավիր» քրեակատարողական բերդ։

Հայրն ու որդին քաղաքականությամբ չէին զբաղվում։ Նրանք վստահ էին, որ տարբեր քպ-ականների սեղանի թամադան լինելը իրենց բրոնեժիլետն է։

Նրանք որեւէ անգամ չօգտագործեցին իրենց միջազգային հեղինակությունը՝ Արցախում տեղի ունեցող գենոցիդի մասին բարձրաձայնելու։

Նրանք լուռ էին, եւ ինչպես իրենց տեսականու այլ պերսոնաժներ, դոշներին խփել էին՝ «մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա» ճիվաղային կլեշեն ու համատարած այս դժոխքի մեջ վայելում էին իրենց դրայվերը։

Մի այլ տիպի դրայվով սպասում եմ էն ընդդիմադիրների՝ Նուբարաշենում կամ Արմավիրում հայտնվելուն, ովքեր մի այլ ձեւի վստահ են, որ «Cartier»-ից բրիլյանտից զապինկա (ճարմանդ) գնելով նախկին խալյավշիկ քպ-ականների համար, իրենք ապահովագրել են իրենց հետույքը։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին