▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անզուգական ապուշություններ՝ ՀՀԿ-ական պատգամավորների կողմից

Այսօր բացառիկ հագեցած օր էր՝ մի շարք կարկառուն ՀՀԿ-ականների կողմից արտաբերված տխմար մտքերի առատության առումով: Ախր մեկը մյուսից «լավն են» էլի, մարդ անգամ կասկածում է, որ ՀՀԿ ցուցակում զբաղեցրած հերթական համարը շնորհվում է ըստ ուղեղի ծալերի քանակի թվի: Խնդրեմ, երեք հանրապետական ինտելեկտուալների մտավոր գլուխգործոցները:

1. Գալուստ Սահակյան
«Ես եկել եմ Ազգային ժողով 28 հազար դրամով, նույն ձևով աշխատել եմ, հիմա էլ ինչքան բարձրանա, նույն ձևով աշխատելու եմ»:

Չիրազեկված քաղաքացիների համար նշեմ, որ Գալուս Գրիգորիչը ինչ մտել է խորհրդարան, բացի տխմար մտքեր հայտնելուց ուրիշ բանում աչքի չի ընկել առանձնապես: Պետք է հարգանքի տուրք մատուցել նրա անկեղծությանը, մարդն ազնվորեն ասում է, որ ո՜նց հիմարություններ խոսել է, այդպես էլ շարունակելու է՝ անկախ նրանից, թե ինչքան կվարձատրվի:

2. Թոխմախի Մհեր
«Դուք հլը նայեք, թե էդ կարկառուն ընդդիմադիրներն ինչեր ունեն` վիլլաներ… Չեմ ուզում շատ խորանամ, բայց նայեք ընդդիմության գլուխգործոցներին, բոլորին էլ նայեք, տեսեք ինչեր ունեն, չեմ ուզում անուններ տալ։ Ամեն մեկն էլ մի երեք-չորս հատ էլ կնիկ ունեն»։

Թոխմախի Մհերը որտեղի՞ց գիտի, թե ով՝ քանի կնիկ ունի: Համենայն դեպս այս դիտարկման տխմարությունն էլ ավելի է ընգծվում, հաշվի առնելով, որ այս դարակազմիկ միտքը նա արտաբերել է՝ փորձելով պաշտպանել Իշխան Զաքարյանին, որի ճոխ առանձնատան մասին հարցրել են լրագրողները:

3. Գեներալ Սեյրան
«Տո լավ էլ իրավունք ունի ունենա նման առանձնատուն: Խի՞ չունի, խի, պաշտոնյան պիտի սովա՞ծ մնա: Մեզ նման ընկերներ ունի, սաղս էլ իրան օգնել ենք, տունն ինչ ա՞, որ չսարքի:
Հիմա ո՞վ ա ում հետ կիսվում, որ ինքը կիսվի ժողովրդի հետ: Ասենք` Իշխանի տունն էլ ծախինք, կերանք, բա հետո ի՞նչ ա լինելու Իշխանի պաշտոնից` ի՞նչ փող, զավոդ ա, ինչ ա»:

Էլի Իշխան Զաքարյանի առանձնատան թեմայով ու այս փառահեղ ճարում տխմարությունն այնքան թանձր է, որ ես լուրջ կասկածում եմ, որ Գեներալ Սեյրանի գլխին թուրքական սնարյադ ա կպել կռվի ժամանակ... մի քանի անգամ ա կպել...
Հա, մեկ էլ զավեշտալի ա, որ ի պատասխան լրագրողի հարցին, Սեյրանը հայտարարել է, որ էդ մալուխների հարցը շուտով կպարզվի և ես կրկին կասկածներ ունեմ, որ Սեյրանը ուղղակի չգիտի թե ի՞նչ ա նշանակում «մալուխ» բառը:

Հայաստանի Հանրապետական կուսակցություն, շնորհակալ եմ, որ ԱԺ ես մտցրել մարդկանց, ում տեղը լավագույն դեպքում գոմն է:

 

Գեղամ Ասլամազյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին