Անվստահությու՞ն, թե՞ ընտրություն թշնամու հետ․․․Էդգար Ղազարյան
Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնից անվստահություն հայտնելու գործընթացի հնարավոր տարբերակներին։ «Եթե Նիկոլ Փաշինյանը մնա ՀՀ վարչապետ, շարունակելու է կատարել Ալիևի և Էրդողանի պահանջները, ինչը հանգեցնելու է մեր պետության վերջնական կործանմանը»,- ընդգծեց Ղազարյանը՝ ներկայացնելով Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու տեսական 4 հնարավոր տարբերակ։ |