▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամուսնությունները կնքվում են երկնքում. նախագահի և առաջին տիկնոջ սիրո պատմությունը

Նրանք ամուսնացած են 30 տարուց ավելի: Նրանց առավոտը սկսվում է  «Սուրճ կխմե՞ս» հարցով, և Ռիտա Սարգսյանը, ստանալով դրական պատասխան, շտապում է խոհանոց՝ նախագահ ամուսնու համար սուրճ պատրաստելու:

«Ամուսնությունները կնքվում են երկնքում»,-համոզված է տիկին Ռիտան,- Ճակատագրին էլ եմ հավատում:

Տիկին Ռիտան, այն ժամանակ դեռ օրիորդ Ռիտան մասնացում էր երաժշտական դպրոցի իր սանի ծննդյան տոնին: Այնտեղ էր նաև Սերժ Սարգսյանը: Նա միանգամից հավանեց այս պայծառ, լուսավոր աղջկան: Հենց այդ օրը Սերժ Սարգսյանը նրան ուղեկցեց մինչև տուն:

Այն ժամանակ հանդիպել աղջկա հետ, ընդունված կարգ չէր: Եվ քանի որ նրա սիրելիի ընտանիքում հայրիշխանական կարգեր էին, Սերժ Սարգսյանը դիմեց վճռական քայլի:

Նա որոշեց իրենց համատեղ ծանոթ երեխային ամեն անգամ տանել երաժշտական դպրոց: Եվ այսպես, այս զույգը սկսեց ընկերություն անել: Նա հոգատար էր և սիրալի: Սերենադներ չի երգել, բայց ծաղիկներ, անշուշտ, նվիրել է:

«Մեր առաջին հանդիպմանը ես միանգամից 25 մեխակ ստացա, այն դեպքում, որ մինչև այդ երեք մեխակից ավել չէի ստացել: Դա այն մարդն էր, ում ես սպասում էի: Հորս նա միանգամից դուր եկավ»,-պատմում է Ռիտա Սարգսյանը:

Մանրամասները և բոլոր լուսանկարները կարող եք դիտել այստեղ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին