Ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության հաղորդմամբ՝ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեն չի ստացել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի նամակը: Այս մասին հաղորդել է Կովկասի մահմեդականների վարչության լրատվական ծառայությունը:
Նշվում է, որ ստանալու դեպքում Ալլահշուքյուր Փաշա Զադեն կարտահայտի իր դիրքորոշումը:
Հիշեցնենք, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը նամակ է հղել Ադրբեջանի հոգևոր առաջնորդին: