▲ Դեպի վեր

Կիրակի, 06.04.2025 lang.iso lang.iso lang.iso

«Ալիևի հնչեցրած մտքերը որպես նախապայման չեն դիտարկվում»․ Սրբուհի Գալյան

«Հայաստանը պատրաստ է կնքել խաղաղության պայմանագիրը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի նախագահի պնդումները, թե ՀՀ-ն պետք է փոխի սահմանադրությունն ու դիմի ԵԱՀԿ ՄԽ լուծարման համար, որպես նախապայման չի դիտարկում

«Այդ հնչեցված մտքերը որպես նախապայման չեմ դիտարկում, և կարծում եմ՝ կառավարությունն էլ չի դիտարկում։ Ես իմ խոսքում նշել եմ, որ խաղաղությունն այլընտրանք չունի, և մեր գործողությունները պետք է միտված լինեն խաղաղության վերջնական հաստատմանը»։

Անդրադառնալով նոր սահմանադրությանը՝ նախարարն ասաց, որ աշխատում են սահմանադրության նոր տեքստի վրա, բայց այս պահին մանրամասներ ասել չի կարող։ «Բայց կարևոր է մի շեշտադրում՝ տեքստը չի լինելու գաղտնի և ինչ-որ պահի հանրայնացվելու է»,- ասաց Գալյանը՝ հավելելով, որ սահմանադրական փոփոխությունները պարզ առաջադրանք չեն, և որ նոր սահմանադրության տեքստի համար կպահանջվի մոտ 8-10 ամիս։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին