Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է ընտրություն կատարեն՝ ապրեն որպես Ադրբեջանի քաղաքացիներ, կամ հեռանան։
Նա նաև հայտարարել է, թե պատերազմում հաղթանակ տանելն իր կյանքի առաքելությունն է եղել, «առնվազն՝ քաղաքական կյանքի», որը նա հաջողությամբ կյանքի է կոչել։
«Մենք հաղթեցիքն պատերազմում, վերականգնեցինք մեր տարածքային ամբողջականությունը, հիմա խոսում ենք խաղաղության մասին։ Եթե Հայաստանը խաղաղություն ուզում է, մենք կհասնենք խաղաղության, քանի որ տարածքային պահանջներ չունենք Հայաստանի հանդեպ և ուզում ենք, որ նրանք էլ չունենան տարածքային պահանջներ։ Ես նկատի ունեմ, որ Ղարաբաղում ապրող մարդիկ, այն տարածքում, որը ժամանակավորապես վերահսկվում է ռուս խաղաղապահների կողմից, գտնվում է Ադրբեջանում։ Նրանք պետք է ընտրություն կատարեն՝ ապրեն որպես մեր քաղաքացիներ և ազգային փոքրամասնություն, գիտեք, մենք այդպիսիք շատ ունենք, կամ հեռանան»,-ասել է նա, գրում է Haqqin.az-ը։