▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը հայ ֆուտբոլիստների նկատմամբ քրեական գործ է հարուցել

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել հայ ֆուտբոլիստների նկատմամբ։ Այս մասին հայտնել է վերահսկիչ գործակալության մամուլի ծառայությունը, գրում է Regnum-ը։ Հաղորդվում է, որ երկու քրեական գործ է հարուցվել՝ ազգամիջյան ատելություն հրահրելու և Ադրբեջանի դրոշը տրորելու դեպքի առիթով։ Նշվում է, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունն օգնության խնդրանքով դիմումներ է ուղարկել այլ երկրների պետական ​​մարմիններին։

Նշենք, որ ի պատասխան ադրբեջանցիների կողմից հայոց եռագույնը տրորելուն, արցախցի ֆուտբոլիստները ոտնատակ էին տվել Ադրբեջանի դրոշը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին