▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցիները կեղծ լուսանկար են հրապարակում՝ ներկայացնելով որպես սպանված հայ զինծառայողներ

Օգոստոսի 7-ին ադրբեջանական vesti.az էլեկտրոնային կայքում հրապարակվել էին լուսանկարներ, որոնցում իբր պատկերված էին օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը տեղի ունեցած դիվերսիայի արդյունքում սպանված հայ զինծառայողները:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարում է, որ վերոնշյալը ադրբեջանական քարոզչության վառ երևակայության հերթական արդյունքն է: Ավելին՝ նրանք մեզ օգնում են փաստացի ճշտել հուլսիսի 28-ից օգոստոսի 3-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտում հակառակորդի կողմից իրականացված նախահարձակ գործողությունների արդյունքում ադրբեջանական բանակի կորուստների իրական պատկերը:

Հավելենք, որ ՊԲ զինանձնակազմը երբևէ չի կրել և այսօր էլ չի կրում այն զինվորական համազգեստը, որը կրում էին լուսանկար 1-ում պատկերված անձինք:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Նշենք, որ համացանցի հայ օգտատերերից մեկը` Դավիթ Եղիազարյանն, արձագանքելով  ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությանը, տեսանյութ է ներկայացրել` նշելով, որ լուսանկարում պատկերված սպանված զինվորները կապ չունեն նաև ադրբեջանական բանակի հետ և մալազյացի զինվորներ են: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին