▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադեկվատության զգացումը լքում է մեր երկիրը

Վերջապես ավարտվեց, գոնե ինձ համար մասնագիտական առումով չափազանց ծանր շաբաթը, էն որ բայխուշ լուրով սկսվում է, ու հենց այդպես էլ ավարտվում: Ու շաբաթն ընթացավ նույն զգացումով` շատ բաներ կարող են այլ լինել, եթե բոլորը իրենց տեղում ադեկվատ` համարժեք լինեն խնդիրներին ու ստեղծված իրականությանը: 

Ամենամեծ սթրեսն իհարկե սպանված զինվորի հարազատներն էին: Այս առիթով էնքան շատ են հարցերը, բայց բոլորը գալիս հանգում են նույն եզրակացությանը. Չէր կարող այս ողբերգությունը լիներ, եթե զորամասի հրամանատարությունը ադեկվատ լիներ: Նախ, սպանված տղայի լուսանկարին նայելով հասկանում ես, որ նա կռվող չէր, հայհոյող չէր: Երկրորդ` չես հասկանում, թե այդ որտեղ են եղել զինվորները, որ նրանցից մեկը զենք է ունեցել: Եթե սահմանին են եղել, ապա որտեղ է եղել սպան, որովհետև սպան պարտավոր է այնտեղ լինեն մշտապես, եթե զորամասում, ապա չէր կարող զենք ունեցող զինվորը ուղղակի ծխել կուրիլկայում: Քրեական մտածողությունը քարոզող մեդիապրոդուկտը ավելի զգայուն է դարձրել երիտասարդներին, հետևաբար ամեն զորամասում պետք է լինեն գրված ու չգրված կանոններ: Օրինակ, մեր զորամասում, զինվորների ու սպաների միջև կար համաձայնություն` բարձրաձայնված, բոլորին ասված. Որևէ մեկը, անկախ նրանից ով է, չի կարող դիմացինի մորը հայհոյել: Թվում է, ռաբիզ, տղայական բան է: Բայց հենց այդ չգրված կանոնի համաձայն, հարաբերությունները ավելի նորմալ էին, ոչ ոք մյուսին չէր մորթում Բ.Տ. ասելու համար, որևէ մեկը, վախենալով պատասխան տալուց, հետո ինքնասպան չէր լինում: Սա առանձին վերցրած մեկ օրինակ է, մինչդեռ այդպես չգրված կանոններով հնարավոր է զինվորներին և դաստիարակել և կանխել ողբերգությունները: ԶԱՄՊԱԼԻՏ-ը ուղղակի խորհրդային բանակի հաստիքային իներցիայով մնացած պաշտոն չի, ինքը անձնակազմի գծո սպա է, որ պետք է աշխատի զինվորների հետ: Հետևաբար, եթե չկան այդ կանոնները, դրանց բացակայությունը գործելու է բոլորի դեմ: Ինչ վերաբերում է որդու դին Երևան բերելուն…: Աստված չանի էդ ողբերգությունը տեսնել, դա զգալ, էդ կորստից շնչակտուր լինել: Դա այդ ընտանիքի որոշումն է: Եվ վերջ:

Շաբաթվա ամենամեծ անօգնականությունը զգացին Արմավիրցիները: Կարկուտը ոչնչացրել է նրանց բերքը: Նախ, այսօր հստակ է` ստում են բոլորը, որ ասում են, որ հակակարկտային կայանները աշխատել են: Չեն աշխատել: Ու չգիտեմ երբևէ կաշխատեն թե ոչ: Հեռուստալրագրողներն ի դեպ, գնացել էին դրանք նկարահանելու ու խնդրել էին, փորձնական կրակեն: Նույնիսկ փորձնական չեն աշխատեն: Երկրորդ` պարզվել է, որ էդ կայանների մասով երկրում ԲԱՐԴԱԿԱ, որովհետև ով որտեղ ուզել, դրել ա, ոչ մի միասնական համակարգ չկա: Ընդ որում դա գիտեն բոլորը: Ու արդեն մի քանի տարի:

Բայց այդքանով հանդերձ, պնդում են, որ 10.000-ից ավելի կրակել են, հետո նույն հանգիստ դեմքով շարունակում, որ եթե նոր կարկուտ լինի, չեն կարող ցրել, հետո նույն հանգիստ դեմքով, վարկի ու սովի մեջ գտնվող գյուղացուն ասում են, չէ, քո խաղողը չի փչացել: Հնարավոր է վերականգնել: Ցինիկաբար: Հետո, նույն այդ գյուղում հայտնվում են վարկային մասնագետները և հիշեցնում տոկոսները մարելու մասին:

Կառավարությունը որոշում է օգնել անապահովներին, իսկ մնացածին` ոչ: Թեև հայտնի է, որ անապահովները գյուղերում ոչ թե հող են մշակում, այլ վարձով ուրիշի համար են աշխատում: Հետևաբար օգնությունը կամ շատ քչերին կլինի, կամ ոչ մեկին:

Ու շաբաթը կիսեց գազային թանկացումը: Այս առիթով խոսակցության թեման իհարկե մյուս շաբաթ է, բայց կառավարությունից այդպես էլ ոչ ոք չպատասխանեց մամուլի ամենապարզ հրապարակմանը. Ինչպես եղավ, որ սուբսիդավորումը մի ժամանակ սխալ էր, հիմա ճիշտ: Ուղղակի, թող բացատրեն: Լավ, խոսեն: Մի բան ասեն:

Կարկուտի, բերքի ոչնչացման, սպայկայի հրեդհի ու գազի թանկացման շաբաթը եզրափակեց Եվրատեսիլյան պրավալը: Արիկն ու Դորիանսը ամեն ինչ արեցին, ինչ կարող էին. Լավ երգ ընտրեցին ու շատ լավ կատարեցին: Ուղղակի այստեղ մեկ այլ հարց կա. Ամեն տարի Հանրայինը ընտրում է մեկ գլխավոր հովանավոր, ստանում գումար, կազմակերպում պրոմո տուրեր, համերգներ, հեռուստահարցազրույցներ: Երբեմն Եվրատեսիլի պրոդյուսերը մեկնում է տարբեր երկրներ բանակցելու: Արդեն չորս տարի հանրայինը մատը մատին չի տալիս: Պրավալ տվեցին Ինգա-Անուշի տափակ, քաղքենի ու անտաղանդ բեմականացմամբ ու վեդմա դիզյանով, Էմմիին բաժին հասավ բյուջետային սեկվեստրը, երբ ամեն ինչի վրա խնայում էին, անցած տարի չեղավ, բա էս տարի ինչու սենց եղավ? Հանրայինը իմ աշխատանքի ու կարիերայի հայրենիքն է, այնտեղ եմ ամենաերկարը աշխատել, ու հիմա, այնտեղից հեռանալով, առաջին անգամ եմ գրում այս մասին: Ու գրում եմ ցավով, որովհետև գոնե Եվրատեսիլի մասով այնքան բան հնարավոր էր անել, այնքան մարդ կա, որ կարող է օգնել, այնքան ներուժ կա դրսերում, որ պատրաստ է մասնակցել: Բայց ոչինչ չի արվել: Ու ընդամենը արդարանալ, թե Ադրբեջանը նավթային դոլարներ է ծախսում, ուղղակի անհեթեթություն է: Հա, լավա անում, խի բայց դա շատա? Ինչու չկա գումար Հայաստանում? Սփյուռքում? Հնարավոր չի ճարել: Կամ բեմականացումը էդքան թանկ բանա? Ինչու էին տղաները սովորական ջինսերով, ու արաբական շարֆով? Ուր էր հեռուստեսային ռեժիսուրան? Ինչ ֆիշկա կար,որ բացի Դորիանսի ձայնից հիշեին? Չկար: Ոչ մի աշխատանք չի տարվել: 

Շաբաթն ավարտվում է ամենամեծ տագնապով. Ադեկվատության զգացումը լքում է մեր երկիրը: Իսկ դա վտանգավոր է:

 

Արտակ Ալեքսանյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին