▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«400 տոննա սնունդը մոտեցրել են սահմանին, թե բա՝ տեսե՛ք. ամեն ինչ կա, բայց դե պիտի հնազանդվեք»

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կհարցնեք. ինչպե՞ս եղավ, որ երեկ՝ ֆուռերով շոուի մասին հայտնի դառնալուց մի քանի րոպե անց վստահ գրեցի, որ դա շոու է։
Դե, նախ՝ ակնհայտ էր, հաշվի առնելով, թե ինչպես միանգամից իշխանական պոռնկաքարոզչական հարթակները սկսեցին այդ մասին շեփորահարել։ Թե բա «օգնություն ենք տանում»։
Երկրորդը (և ամենակարևորը)՝ ակնհայտ էր, որ առանց ադրբեջանցիների թույլտվության ոչ մի ֆուռ էլ Արցախ չի մտնելու, իսկ թշնամին այն բանի համար չէ համարյա 8 ամիս Արցախի վզին օղակը սեղմում, որ հիմա հենց այնպես դրանք ներս թողնի։ (Նույնիսկ իրականում չնչին քանակությամբ՝ առավելագույնը 3–4 օրվա հաշվարկով, տարվող այդ մթերքը)։
Եւ իսկապես, գրառումիցս 1–2 ժամ անց էլ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը գրեց, թե թարգեք էդ կապիկությունները, ոչ մի բեռնատար Գորիսից Ստեփանակերտ չի գնալու։
Ինչ եզրակացություններ եմ անում այս կրկեսից... Նիկոլն էլ, Արայիկն էլ (!!!) վաղուց արդեն ադրբեջանցիներին ինչ որ պետք էր, դրա համաձայնությունը տվել են և բանավոր խոստացել։ (Կամ գուցե և գրավոր)։
Արցախի պաշտպանունակությունը կազմաքանդելով և պաշարմանը պատրաստության գործընթացը հետևողական ձևով սաբոտաժ անելով Արայիկը մի կողմից, Նիկոլը՝ մյուս, օգնեցին ադրբեջանցիներին, որ օղակը սեղմեն։
Իսկ հիմա ֆուռերի մասին... Բանտում, երբ զեկերից մեկը հացադուլ է սկսում, իրեն կոտրելու համար բանտի ղեկավարությունը իրեն հնազանդ այլ զեկերի միջոցով տարբեր ճնշումներ է գործադրում հացադուլ անողի վրա։
Օրինակ՝ հացադուլավորի մոտ կարող են սկսել համով ուտելիք տաքացնել, որ հոտն ընկնի բանտախցով մեկ, ցուցադրաբար քեֆ անեն իր կողքը։
Հիմա բերել են, 400 տոննա սնունդը մոտեցրել են սահմանին, թե բա տեսե՛ք. ամեն ինչ կա, բայց դե պիտի հնազանդվեք։ ՀՀ-ում նիկոլաթուրքական օկուպացիոն ռեժիմի հովանավորությամբ համարյա ամենօրյա գրաֆիկով անցկացվող փառատոնները, ուտուշ-խմուշ-տաշիտուշիները նույնպես ջիջիլ գցելու, դիմադրության կամքը կոտրելու համար են։
Կրկնում եմ. մենք գործ ունենք Հայաստանի և Արցախի Հանրապետություններում թշնամու շահերը սպասարկող օկուպացիոն ռեժիմների հետ, դա չտեսնելն այլևս անհնարին է։
Քանի դեռ արցախահայությանն Արայիկն է ներկայացնում, իսկ ՀՀ-ին՝ Նիկոլը, մենք շանս չունենք»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին