▲ Դեպի վեր

Կիրակի, 30.03.2025 lang.iso lang.iso lang.iso

200-ից 300 հազար դոլար կաշառք․ Գլխ․դատախազը մանրամասներ հայտնեց

200-ից 300 հազար դոլար կաշառք․ Գլխ․դատախազը մանրամասներ հայտնեց

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

***

Պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երկու հռետորական հարց.
1. Հովիկ Աղազարյանը քրեական հետապնդման կենթարկվե՞ր, եթե նա շարունակեր հավատարիմ լինել Նիկոլ Փաշինյանին, լիներ ՔՊ պատգամավոր, և իր հետ կապված հայտնի դեպքերը չլինեին։
2. Արդյո՞ք ՔՊ խմբակի մյուս պատգամավորներին և քաղաքական մյուս պաշտոնյաներին նույնը չի սպասվում, և նույն ճակատագրին արժանանալու երկյուղից Կրոնոսը կուլ չի տալու իր զավակներին՝ առանց նրանց վերստին փսխելու հեռանկարի»:

***

Ինչպես հայտնել ենք, ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը մեղադրվում է կաշառք վերցնելու երկու դրվագով։ Առաջին դրվագով պատգամավորը 300 հազար ԱՄՆ դոլար կաշառք է ուզել, որ Հայաստանից, սահմանված ընթացակարգերի խախտմամբ, առանց խոչընդոտների, մանր եղջերավոր անասուններ արտահանեն Արաբական Միացյալ Էմիրություններ։ Սակայն պատգամավորի դեմ ցուցմունք տված անձը՝ Աշոտը, պատմել է, որ վերջնական առաջարկվել է 20 հազար դոլար, որը չի բավարարել պատգամավորին և նա գումարը չի վերցրել։ Իսկ երկրորդ դրվագում ներկայացված մեղադրանքի համաձայն Աղազարյանը 23 հազար դոլար կաշառք է վերցրել շինթույլտվություն ստանալու նպատակով։ Այս մասին հայտնել և պատգամավորի դեմ տեսաձայնագրությամբ ցուցմունք է տվել «Էկո Սիթի Ա․Ռ» ՍՊ ընկերության հիմնադիր՝ Արամ Մկրտչյանը։
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հետաքրքվեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից, թե արդյո՞ք կգար ԱԺ՝ Աղազարյանի անձեռնմխելիությունից զրկելու պահանջով, եթե նա այդ 23 հազար դոլարը նախորդ 20 հազարի նման վերցրած չլիներ։ Ի պատասխան դատախազն ասաց․ «Առաջարկն ընդունելը ևս քրեորեն պատժելի է, այո՛, կգայի»։

***

«Դուք քաղաքական պատվեր եք կատարում»,- ԱԺ-ում, դիմելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Հիշեցնենք, որ դատախազն ԱԺ-ում ներկայացնում է

պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը։
Խամոյանը հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որտեղ նա ասել էր, թե ժողովրդավարության բաստիոնը պետք է գտնի լծակներ նման կարմիր գծեր հատած պատգամավորին մանդատից զրկելու համար։

***

ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի կողմից իրեն ներկայացված մեղադրանքներից հետո ելույթ ունեցավ՝ ներկայացնելով իր տեսակետը։ Անդրադառնալով շինթույլտվության նպատակով կաշառք պահանջելու մեղադրանքին՝ Աղազարյանն ասաց, որ իր դեմ ցուցմունք տված Արամ Մկրտչյանը, ով պատմել է պատգամավորին 23 հազար դոլար կաշառք տալու մասին, իր դեմ է դուրս եկել, երբ ինքը մերժել է կառուցապատման թույլտվություն ստանալու հարցում։ Նա նշեց, որ Արամից պարտքով 8000 դոլար է վերցրած եղել՝ տան վերանորոգման նպատակով, ինչն էլ վերադարձրել է։
Շարունակելով՝ Աղազարյանն ասաց․ «Այս ամենը քաղաքական ճնշում է իմ նկատմամբ»։
Պատգամավորը պատմեց դրվագներ՝ նշելով, որ շատ հարցերում է վարչապետին ընդդիմացել․ «Օրինակ՝ մի տարի առաջ վարչապետը մեր խմբակցության հետ հանդիպման ժամանակ ԵՄ հայտ ներկայացնելու հետ կապված հարց էր քննարկում, միայն ես դեմ խոսեցի․․․ վարչապետին թվացել է՝ ես խանգարում եմ պետական կարևոր հարցերի ընդունմանը, որոշակի անհարմարություններ կարող եմ առաջացնել, հետևաբար գնաց ինձ մեկուսացնելու այս ճանապարհով։ Եթե սա է գինը և խաղաղության պայմանագրի հետ կապված ամեն ինչը կլինի մեր երկրի համար օգտակար, ոչինչ, ես այդ գինը կվճարեմ»,- նշեց Աղազարյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին