«1994-ին թշնամուն խաղաղություն պարտադրելը էլի հենց Մանվելի ձեռքի գործն է»
Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին ժամանակներում ինձ համար հանկարծակի պարզեցի, որ տարօրինակ կերպով շատ քչերն են տեղյակ արցախյան առաջին պատերազմի եղելություններից։ Նույն գրագիտության վիճակն է նաև 44-օրյա պատերազմի հետ կապված։
Իրենց աշխարհաքաղաքական մտքի գիգանտներ համարողները նույնիսկ տեղյակ չեն սեփական երկրի որոշիչ կրիտերիաներից։ Դա ինչպես մաթեմատիկայում բազմապատկման աղյուսակ չիմանաս, բայց խոսես լոգարիթմական հավասարումների մասին։
Մեկնաբանությունում կդնեմ հղում, որտեղ պատմվում է առաջին պատերազմում Մանվել Գրիգորյանի մասին։ Կոտրվում են միֆերը, թե իբր նա շատ զոհեր էր տալիս, կամ մարդկանց էր գնդակահարում։ Ո՞վ գիտեր, որ Մանվելը պատերազմի ամենադաժան օրերին Հադրութում ճանապարհներ էր կառուցում։
Իհարկե շատ ու շատ դրվագներ կարելի է բերել, բայց ցանկացած ղեկավարի ամենակարևոր գնահատման կրիտերիան՝ իր կադրերն են։ Մանվելի հրամանատարները իրենց արած գործով ու համբավով կարող էին անցնել բոլորին հայտնի առաջին կարգի շատ հրամանատարներից։ Ցույց տվեք մեկ այլ հրամանատարի, ով Մեխակի ու Արայի նման կադրերեր է ունեցել:
2 փաստ իմ կողմից ավելացնեմ։
1990-ին դեռ Սովետական Միության կենդանության ժամանակ Հադրութի դիրքերում էջմիածնեցիների քանակը հավասարվել էր տեղացիների քանակին։
1994-ին թշնամուն խաղաղություն պարտադրելը էլի հենց Մանվելի ձեռքի գործն է։ Նա Մատաղիսն ու Թալիշը ազատագրելով՝ ճեղքեց թշնամու ճակատը և դուրս եկավ ադրբեջանական Թարթառ քաղաքի մատույցները։ Որից հետո Բաքվում խուճապ սկսվեց ու տեղի ունեցավ Հեյդարի հայտնի աղերսանքը Ելցինին՝ մի բան արա էդ հայերին կագնեցրու։
Սա չի նշանակում, որ Մանվելի քաղաքացիական կյանքում արած որոշ գործեր չպետք է քննադատվի։ Բայց որոշ ճիճուներ, որ Մանվելի նկատմամբ հեգնանքով են խոսում թող իմանան՝ իրենք ապագա չունեն ու չեն կարող ունենալ։
Այն ազգը ով չի գնահատում իր անցյալը չի կարող երբեք ապագա ունենալ։
#մերուժըմերմեջէ»: