Հոկտեմբերի 1-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունից տեղեկություներ է փոխանցվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին, որ իրենց կողմից սեպտեմբերի 28-ին ՀՀ քր. օր.-ի 44-198 հոդ. 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական վարույթ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական վարույթը նախաձեռնվել է մայիսի 24-ին Կանադայի քաղաքացի՝ Ռեյչել Դ.-ի ահազանգի հիման վրա։
Ռեյչել Դ.-ն հայտնել է, որ Կանադայի Վանկուվեր քաղաք մեկնելու նպատակով գտնվել է «Զվարթնոց» օդանավակայանում, սակայն սրճարանում քնելու հետևանքով բաց է թողել չվերթը ու այդ ամենից հետո ինքը ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել է ոստիկաններից մեկի աշխատասենյակ, որտեղ պառկել է բազմոցին և որոշ ժամանակ անց իրեն է մոտեցել ոստիկանության սպան ու նստել է իր կողքին՝ սկսելով անպատշաճ պահել իրեն, շարժել իր ոտքերը, սրբել արցունքները և անգամ փորձել է համբուրել, ինչից հետո ինքը նրան հրել է և թույլ չի տվել դիպչել իրեն։ Այնուհետև սպան կարճ ժամանակով դուրս է եկել սենյակից, ապա կրկին վերադարձել և ներսից փակել դուռը, որով վախի և անհանգստության իրավիճակ է ստեղծել իր համար:
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժնում «սեքսուալ բնույթի բռնի գործողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
«Զվարթնոց»-ում ոստիկանը սեքսուալ բնույթի բռնի գործողություն է իրականացրել օտարերկրացու նկատմամբ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet