▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զովունիում կրակոցներից սպանվածը դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդին է

Թարմացում․ Նոր մանրամասներ դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդու ողբերգական մահվան դեպքից։ Վիճաբանությունն,  ըստ ՀԺ-ի  տեղեկությունների, սկսել է այն պատճառով, որ տուժողը ծխախոտ է ուզել, նրան ծաղրել են, վիճաբանություն է սկսել 3 հոգու հետ, և վեճի մասնակիցներից մեկը գնացել, զենքը վերցրել, եկել ու կրակել է:

***

Փետրվարի 16-ին Զովունիում կրակոցներից սպանված Ռուբեն Գ-ն հայտնի դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդին է, գրում է «ԱրմԼուր»-ը։

Փետրվարի 16-ին Զովունի գյուղում կրակոցներից վնասվածք ստացած Երևանի բնակիչ 31-ամյա Ռուբեն Գ-ն փետրվարի 19-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է։ Նա հիվանդանոց էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում։

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, փետրվարի 16-ին ժամը 23:50-ի սահմաններում Ռուբեն Գ-ին հրազենային վիրավորումը պատճառել է Զովունի գյուղի բնակիչ 45-ամյա Արմեն Զ-ն, ով այնուհետև դիմել էր փախուստի, սակայն կարճ ժամանակում ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները նրան հայտնաբերել էին Զովունի գյուղի 11-րդ փողոցի շենքերից մեկի հարակից տարածքում և ձերբակալել:

Դիտեք նաև՝

Զովունիում կրակոցների հետևանքով սպանվածի գործով կալանավորված անձ կա։ Այս մասին «Ֆակտոր»-ին հայտնել են Գլխավոր դատախազությունից. «ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին (ապօրինի զենք) մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 1 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել: Որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով»:

Հիշեցնենք՝ փետրվարի 16-ին ժամը 23:50-ի սահմաններում, Կոտայքի մարզի Զովունի բնակավայրում կրակոցներ են հնչել։ Նախնական տեղեկություններով՝ Ռուբեն Գ.-ին հրազենային վիրավորումը պատճառել է Զովունի գյուղի բնակիչ 45-ամյա Արմեն Զ.-ն, որը այնուհետև դիմել էր փախուստի, սակայն կարճ ժամանակում ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները նրան հայտնաբերել էին Զովունի գյուղի 11-րդ փողոցի շենքերից մեկի հարակից տարածքում և ծանր մարմնական վնասվածք պատճառելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել ու տեղափոխել էին ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից էլ ներկայացրել էին Նաիրիի քննչական բաժին։ 31-ամյա Ռուբեն Գ.-ն հրազենային վնասվածքով նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում, իսկ արդեն փետրվարի 19-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее