ՀՀ պաշտպանության նախարարությունը ցավով տեղեկացնում է, որ, ըստ նախնական տվյալների, 30.06.2015թ., ժամը 13:00-ի սահմաններում, հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի պահպանության տարածքում հայտնաբերվել է լեյտենանտ Մավրիկ Խաչատուրի Մելիքյանը` գլխի շրջանում ստացած հրազենային գնդակային վնասվածքով:
Զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին Մավրիկ Մելիքյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում Մավրիկ Խաչատուրի Մելիքյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: