Անհայտ անձը կրակ է բացել Մոսկվայի հյուսիս արևելյան մասում գտնվող Օտրադնոյե շրջանի թիվ 263 դպրոցում։
Նախնական տեղեկություններով՝ անհայտ տղամարդը պահակակետից ուժով է ներս մտել։ Բարձրացել է դասարաններից մեկը, հետո մի ամբողջ դասարան` շուրջ 20 հոգու, գերի է վերցրել:
«Ռիա նովոստի»-ն տեղեկացնում է, որ ավելի ուշ հաջողվել է փրկել երեխաներին՝ վնասազերծելով հանցագործին։ Սակայն արդյունքում մահացել են ուսուցիչն ու ոստիկանության աշխատակիցը։ Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: