Հոկտեմբերի 13-ին, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում:
Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 16:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 24-ամյա Ե.Թ.-ն ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգել է, որ ժամը 16:20-ի սահմաններում Աճառյան փողոցի 32/27 հասցեում գործող «Թեո Ֆարմա» դեղատուն է մտել անհայտ անձը և ատրճանակի սպառնալիքի տակ հափշտակել դեղատանը եղած գումարը:
Փաստի առթիվ նույն քննչական բաժնի քննիչ Համբարձումյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ զինված ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն դիմած Ե. Թ.-ն աշխատում է նշված դեղատանը՝ որպես դեղագործ: