▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Զավակ ունենա՞լն է մեծ մեղք, թե՞ ուրիշների զավակներին կյանքից զրկելը»․ լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին

«Արդեն 7 ամիս է՝ Կաթողիկոսին հանելու հարցը պահում եք օրակարգում․․․ Տպավորություն է, որ եթե ձեզ ենթարկվող, հավատարիմ կաթողիկոս լինի, Հայաստանի բոլոր հացեը լուծվելու են․․․ Ենթադրենք Կաթողիկոսն իսկապես զավակ ունի․․․ Ինչո՞վ է այդ փաստը վնասում․․․ Նրա զավակ ունենա՞լն է մեծ մեղք, թե՞ ուրիշների զավակներին կյանքից զրկելը»,- լրագրողներից մեկն այսօր ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշիյանին այս հարցն ուղղեց։
Ի պատասխան Փաշինյանը նշեց․ «Ես ակնկալիք չունեմ, որ ՀԱԵ-ն ունենա ինձ հավատարիմ կաթողիկոս, ակնկալիք ունեմ, որ ունենա Աստծուն հավատարիմ կաթողիկոս, դա է այն օրակարգը, որին ես հետապնդում եմ՝ որպես Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատարիմ հետևորդ։
Վնաս է տալիս այն, որ որոշ մարդկանց խոցելիությունները ռիսկեր են, օրինակ, օտարերկրյա հատուկ ծառայությունները կարող են հավաքագրել, այդ ռիսկերը առնչվում են պետական անվտանգության հետ և պետությունը պետք է դրանց նկատմամբ շատ ուշադիր լինի»։

Փաշինյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Դիտեք նաև՝ 

Նիկոլ Փաշինյանը չհերքեց` նա գնում է այն պատարագներին, որին պիտի չհնչի կաթողիկոսի անունը

Նա հայտարարեց, թե մի դեպքում ԱԱԾ–ն է գնում, որ այնպես անի, որ կաթողիկոսի անունը չհնչի, մյուս դեպքում` այլ մարդիկ` բարեկամ, ծանոթ, օգնական... Նախօրեին տեղեկություններ էին տարածվել, որ Նիկոլ Փաշինյանն այս կիրակի պատրաստվում է պատարագի մասնակցել Շիրակի մարզում` Սուրբ Հակոբ եկեղեցում։ Լրատվականների տեղեկություններով՝ երեկ Տեր Ռուբենին են հանդիպել ԱԱԾ ներկայացուցիչները: Տեր Ռուբենը շեշտել է, որ սիրով պատարագ կմատուցի նաև վարչապետի համար, բայց չի պատրաստվում շեղվել քահանայական կանոնից` զեղչել վեհափառի և սրբազանի անունները։

***

«Մենք երբեք չենք հրաժարվել բանակցել»,- այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով լրագրողի այն դիտարկումը, թե՝ «Այնպիսի տպավորություն է՝ միայն այն պատճառով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկի վերնագիրը եղել է ՀՀ նախագահին, ոչ թե վարչապետին՝ ի դեմս ձեզ, դուք մերժել եք բանակցել։ Գուցե բանակցեիք և դրա արդյունքում չլիներ 20թ․ պատերազմը և ունենայինք Արցախ»։ «Երբեք չի եղել այնպիսի բան, որ մենք հրաժարվենք բանակցելուց, մենք բանակցել ենք մեր պատկերացումներին, ՀՀ-ում գեներացված պատկերացումներին համապատասխան և խնդիրն առաջացել է այն ժամանակ, երբ արձանագրել ենք, որ իրական բանակցություններում ձևավորված բովանդակությունն ահռելի խզում ունի այն բովանդակության հետ, որը շատ երկար տարիներ ՀՀ պաշտոնյաները հանրությանը ներկայացրել են որպես մի ուղղություն, որով զարգանում է Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը»,- հավելեց վարչապետը։ «Իսկ վերնագրի հատվածը ես ընդգծում եմ ցույց տալու համար, թե դա ինչ փաստաթուղթ է և ինչ բովանդակություն ունի։ Շատ կարևոր է արձանագրել, որ այդ փաստաթուղթը ձևավորվել է ոչ իմ վարած բանակցությունների արդյունքում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее