ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ 14.05.2017թ-ին Երևանի ավագանու թեկնածու Տ. Մարգարյանի նախընտրական շտաբի աշխատակիցների և Երևանի ավագանու թեկնածու Զարուհի Փոստանջյանի մասնակցությամբ տեղի ունեցած դեպքերի առթիվ ծառայությունում հարուցվել են երկու քրեական գործեր ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 2-րդ մասով, 309-րդ հոդվածի 2-րդ մասով և 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով:
Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննություն կատարելու անհրաժեշտությունից ելնելով` նշված երկու քրեական գործերը ՀՀ քրեական դատավարության 28-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով միացվել և քննվում են մեկ վարույթում:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: