▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զանգում են Սուրեն Պապիկյանի ընդունարան և ահաբեկում

Տևական ժամանակ քաղաքացին զանգահարել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի ընդունարան և ահաբեկել նախարարության աշխատակիցներին։ 

Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի մամուլի քարտուղար Արմինե Մուրադյանը։

«Փորձել ենք բացատրական աշխատանքներ իրականացնել քաղաքացու հետ, սակայն վերջինս շարունակել է իր զանգերով ոչ ադեկվատ վերաբերմունք դրսևորել աշխատակիցների նկատմամբ»,- ասաց մամուլի քարտուղարը։

Զանգերի բովանդակության և քաղաքացու ինքնության մասին մանրամասներ Մուրադյանը մեզ չհայտնեց, միայն նշեց, որ  դեպքի առնչությամբ դիմել են ոստիկանություն և այնտեղ ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ:

Նկատենք, որ ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ ահազանգողը սպանության ու առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիքներ է հղել նախարարության աշխատակիցներին։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև՝ Չենք կարող գիծ քաշել անցյալի վրա, գնալ կտրուկ քայլերի. Սուրեն Պապիկյան

 

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее