Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին «Զանգեզուրի միջանցքի» թեման է բարձրացրել ու պնդել, թե այն պետք է բացվի։
«Մենք խաղաղություն և համագործակցություն ենք ուզում Հարավային Կովկասում։ Հայաստանը չպետք է խանգարի մեզ։ Չպետք է գործեն որպես աշխարհագրական պատնեշ Թուրքիայի և Ադրբեջանի միջև»,- նշել է նա։
Ալիևը վստահեցրել է՝ Հայաստանի համար վտանգի աղբյուր չեն։
« «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի և կբացվի։ Որքան շուտ նրանք դա հասկանան, այնքան՝ լավ»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
***
Հունվարին կարող է տեղի ունենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման և սահմանգծման շուրջ բանակցությունների հերթական փուլը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Այս ամիս, բոլոր դեպքերում մեր նախաձեռնությամբ, պետք է կայանա Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը, որպեսզի շարունակվի այս հարցի լուծումը»,- նշել է նա։
***
«Հայաստանին զինելը միայն նոր լարվածության կբերի. մենք սա չենք ուզում: Մենք խաղաղություն ենք ուզում»,- այս մասին ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է Իլհամ Ալիևը։ «Հայաստանն իրականում սպառնալիքի աղբյուր է տարածաշրջանի համար։ Հայկական անկախ պետությունն, ըստ էության, ֆաշիստական պետություն է։ Քանի որ այս երկիրը մոտ 30 տարի ղեկավարել են ֆաշիստական գաղափարախոսության կրողները, նրանք այս երկիրը կերտել են իրենց կերպարով։ Մեր երկիրը հարևան է ֆաշիստական պետությանը, և ֆաշիզմի վտանգը չի վերացել։ Ուստի ֆաշիզմը պետք է ոչնչացվի։ Այն կկործանի կամ Հայաստանի ղեկավարությունը, կամ մենք։ Մենք այլ ելք չունենք»,- սպառնացել է թշնամին: |