Այսօր առաջ արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ Քաջարանի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի մեխանիկական արտադրամասի տարածքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս երկաթբետոնե կոնստրուկցիան ընկել է ՓԲԸ-ի աշխատակցի վրա։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, աշխատակիցը՝ Քաջարան քաղաքի Լեռնագործներ թաղամասի թիվ 1 շենքի բնակիչ 41-ամյա Սեյրան Ավետիսյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
Ոստիկանության ու փրկարարական ծառայության աշխատակիցները պարզում են դեպքի հանգամանքները: