Սիմֆերոպոլ քաղաքում՝ իր տան շքամուտքում, երեկ սպանվել է 47-ամյա հայտնի հայ գործարար Ստեփան Ճորոխյանը: Այս մասին գրում է novostink.ru կայքը՝ հղում անելով Ղրիմի ՆԳՆ մամուլի ծառայությանը:
Ստեփան Ճորոխյանը սպանվել է հրազենային վերքից: Նրա մարմնի վրա հայտնաբերվել են հրազենային 3 և կտրող-ծակող գործիքով՝ 6 վերք: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Հարուցվել է քրեական գործ:
Հայտնի է, որ հայազգի գործարարը «Մալիբու» հյուրանոցային համալիրի սեփականատերն է: