Հուլիսի 9-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Սիլիկյան թաղամասի բնակչուհի, 1965 թ. ծնված Մարինա Ա.-ն և հայտնել, որ համագյուղացի Կառլեն Մ.-ն իրենց տան բակում փայտով հարվածել է իրեն և պատճառել ֆիզիկական ցավ, ինչից հետո Կառլեն Մ.-ն, Հրանտ, Հրաչ, Աշոտ Մ.-երը հետապնդել են իր որդուն` 2000 թ. ծնված Է.-ին և Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցում կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ` տվել են սեռական բնույթի հայհոյանքներ, երկաթյա և փայտյա մահակներով դիտավորությամբ վնասել են իրեն պատկանող «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:
Խուլիգանություն Սիլիկյան թաղամասում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet