▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ղուկասյանը նիստից հետո ծեծել է մեղադրյալի հորը. փաստաբան Լուսինե Սահակյան

epress.am-ը գրում է, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու՝ Կարեն Եսայանի սպանության գործով հերթական դատական նիստից հետո միջադեպ է գրանցվել: Ցուցմունք տալու համար դատարան եկած Վարդան Ղուկասյանը նիստից հետո իր շքախմբի հետ ծեծի է ենթարկել մեղադրյալի հորը:

Ամբաստանյալի պաշտպան Լուսինե Սահակյանը պատմել է, որ  մտնելով դատարանի դահլիճ՝ Ղուկասյանը նախ հրահանգել է բոլոր լրագրողներին դուրս գալ դահլիճից: Կարգադրիչները լրագրողներին դուրս են հրավիրել, իսկ Սահակյանը առարկել է:

Ղուկասյանի՝ «շատ են ուզում, թող գան նստեն» արտահայտությունից հետո, դատավոր Մարտին Սարոյանը կարգադրել է լրագրողներին հետ կանչել: Սահակյանի խոսքով՝ ողջ նիստի ընթացքում Ղուկասյանը և իր հետ եկած շքախումբն անընդհատ խանգարել են նիստը՝ վիրավորելով նիստի մասնակիցներին, մասնավորապես, իրեն անվանելով «դև»: 

 Իսկ նիստի դահլիճից դուրս գալով`  Ղուկասյանը և նրա շքախումբը ծեծել են Սարգսյանի հորը՝ Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանին, ում  հագուստի վրա կոշիկի հետքեր են եղել, նրա ճնշումը բարձրացել է և  տեղափոխել են հիվանդանոց: 

 

Շարունակությունն` այստեղ

 

Հիշեցնենք, որ 2012 թվականի ապրիլին կատարված սպանության մեջ մեղադրվում է Հարություն Սարգսյանը, ով Անիի շրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդին է: Համաձայն վարկածներից մեկի, Սարգսյանը սպանությունը կատարել է խանդի հողի վրա: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее