Նոյեմբերի 17-ին Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին սպայական դասակի աշխատակիցները Հերացի փողոցից ՃՈ հատուկ պահպանման տարածք են տեղափոխել Երևանի ավագանու անդամ Արման Մադաթյանին և վերջինիս հորը պատկանող ավտոմեքենաները:
Ըստ shamshyan.com-ի՝ նշված ավտոմեքնաներն են՝ «Մերսեդես G 500» մակնիշի համարանիշի և «Մերսեդես» մակնիշի 001 ՕՍ 01 համարանիշի ավտոմեքենաները: Նշված ավտոմեքենաները ՃՈ հատուկ պահպանման տարածք են տեղափոխվել այն բանի համար, քանի որ ՃՈ օպերատիվ տեղեկություններ է ունեցել, որ նշված համարանիշները անօրինական են տեղադրվել մեքենաների վրա: Նշված համարանիշները հաշվառված են «Մուշ Մեդիա» ՍՊԸ-ի հաշվեկշռում, որի հասցեն է՝ Էրեբունի փողոց, 2-րդ տուն, իսկ այդ համարանիշները գրանցված են «Կամազ 5511» և «Ուրալ 4320» մակնիշի ավտոմեքենաների վրա:
«Գայի պլաշադկա» տեղափոխված մեքենաները պատկանում են Կապի և տրանսպորտի նախկին նախարար, «Օրինաց Երկիր» կուսակցության անդամ, հանցագործ աշխարհում հայտնի «խուճուճ Էդո» մականվամբ Էդուարդ Մադաթյանին և իր տղային:
Հերացի փողոցում ականատես քաղաքացիները երբ իմացան, թե մեքենաները ինչի համար են ՃՈ աշխատակիցները տեղափոխում, ու ում են պատկանում «Մերսեդեսները», կատակում էին. «Խուճուճը լրիվ խուճուճ օրինախախտումներ ա անում, ու էդ խելքով մեզ ուզում էր Օրինաց Երկիր առաջնորդեր»: Օրինախախտ Մադաթյանների նկատմամբ ՃՈ աշխատակիցը վարչական արձանագրություն է կազմել՝ ՀՀ վարչական իրավախախտումների մասին երթևեկության կանոնները խախտելու 14 կետով, այն է՝ առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցները վարելը: