▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Խոսքն Ադրբեջանի տարածքի մասին է, հայերը եթե ուզում են, թող վերադառնան». Մարիա Զախարովա

Այսօր իր ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով հայազգի լրագրողի հարցին` Արցախում Ադրբեջանը քանդում է հայերի տները` նրանց վերադարձը դարձնելով անհնարին, պատասխանեց.

«Խոսքն Ադրբեջանի տարածքի մասին է: Այնտեղ գործում են այդ երկրի օրենքները: Ինչ վերաբերում է մշակութային օբյեկտներին, ապա այդ հարցն ուղղեք միջազգային կառույցներին, օրինակ` ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ոչ` մեզ: Մենք ցավում ենք այն մարդկանց համար, ովքեր լքել են իրենց տները, սա մեծ ողբերգություն է: Բաքուն կառուցողական քայլեր է կատարել, որպեսզի այդ մարդիկ կարողանան վերադառնալ իրենց տները:

Ընդգծեմ` հնարավորություն տրվել է` վերադառնալու:

Բայց Երևանն ինչ արել, արել է: Մինչև հիմա էլ վերադարձի հնարավորություն կա, եթե մարդիկ ուզում են վերադառնալ, թող վերադառնան, քանի այդ հնարավորությունը կա»:

***

Հայերը չեն վերադառնում, որովհետև վախենում են իրենց կյանքի ու անվտանգության համար, նրանք չեն վստահում Ադրբեջանին, Մարիա Զախարովայի ճեպազրույցի ժամանակ նկատեց հայազգի լրագրողը:

«Բայց կներեք, պաշտոնական Երևանն ինչ արեց, որ մարդիկ կարողանան վերադառնալ: Նրանց հարցրեք, ես ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչն եմ: Մենք առանց այն էլ շատ մեծ պատասխանատվություն ենք կրում և մեծ ջանքեր ենք կիրառում`օգնելով այն մարդկանց, ովքեր մեզ դիմում են»,- հակադարձեց Զախարովան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее