Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հունիսի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում ГАЗ 2410 մակնիշի Б 553 ЕC 15 RUS համարանիշներով ավտոմեքենայի վարորդը Ստեփանավան-Կողես ավտոճանապարհին՝ «Մղարթի հանքեր» կոչվող հտարածքում, բախվել է հողաթմբին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ վարորդն ու 3 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում