Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 30-ին, ժամը 22:48-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան քաղաքի Իսակովի պողոտայում՝ Ամերիկյան դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենան բախվել է սյանը, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes G500» մակնիշի 15 RR 300 համարանիշի ավտոմեքենան (վարորդ 32-ամյա Արթուր Է.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից, նախ բախվել հաստաբուն ծառին, ապա արտաքին լուսավորման սյանը՝ տապալելով նրան ամրացված մեկ այլ սյան վրայի արագաչափը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 32-ամյա Արթուր Է.-ն, 24-ամյա Հոհվաննես Կ.-ն եւ 20-ամյա ԴԴավիթ Ա.-ն տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել «Աստղիկ» ԲԿ: Բժիշկները Արթուր Է.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, Հ. Կ.-ինը՝ ծանր, իսկ Դ. Ա.-ինը՝ ծայրահեղ ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: