▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր վթար Երեւանում.բախումից հետո «Մերսեդեսը» վրաերթի է ենթարկել կանգառում կանգնածներին

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 6-ին, ժամը 00.01-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Տ. Պետրոսյան փողոցում՝ «ՎիվաՍել-ՄՏՍ» ՓԲԸ-ի գրասենյակի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. ավտոմեքենաներ են բախվել, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Տ. Պետրոսյան փողոցի 42/2 հասցեի մոտակայքում բախվել են «Սեմա» տաքսի ծառայությանը պատկանող «Opel Astra» մակնիշի 034 OP 61 (վարորդ՝ 27-ամյա Զ. Ա.) եւ «Mercedes C230» մակնիշի 30 XX 077 համարանիշներով (վարորդ՝ 26-ամյա Կ. Գ.) ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով «Mercedes C230» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել կանգառում՝ վրաերթի ենթարկելով քաղաքացիների (տվյալները ճշտվում են): «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայից տեղի է ունեցել գազի արտահոսք, որը մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ պարպվել է:

Փրկարարները վրաերթի ենթարկված քաղաքացիներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, իսկ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Զ. Ա.-ին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее