▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր վթար Երևանում. բախվել են «Ֆոլքսվագենը». «Լադա»-ն ու «Սանիթեք»-ի բեռնատարը. կան վիրավորներ

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։10-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում բախվել են Volkswagen մակնիշի 35 GL 526 համարանիշի, LADA 35 NL 647 համարանիշի ավտոմեքենաները և «Սանիթեք» ընկերությանը պատկանող 510 AC 61 համարանիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Ճանապարհային Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее