Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 24-ին, ժամը 21.52-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանում՝ «Շանթ» գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Հասրաթյան փողոցում՝ «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի մոտակայքում, «Mercedes C220» մակնիշի 35 AL 039 համարանիշի (վարորդ՝ Ա. Մ.) ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 58-ամյա Հ. Մ.-ին, այնուհետեւ բախվել «Mercedes C220» մակնիշի 34 TA 033 համարանիշի (վարորդ՝ Հ. Ղ.) ավտոմեքենային. Հ. Մ.-ն, Ա. Մ.-ն, 34 TA 033 համարանիշի ավտոմեքենայի ուղեւորներ 24-ամյա Լ. Մ.-ն ու 31-ամյա Ա. Հ.-ն հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ:
Բժիշկները Ա. Մ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, Ա. Հ.-ինը՝ միջին ծանրության, Հ. Մ.-ինը՝ բավարար: Լ. Մ.-ն, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:
15-ամյա Վ. Պ.-ն եւ 34 TA 033 համարանիշի ավտոմեքենայի ուղեւոր մեկ տարեկան Ա. Ս.-ն հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ. բժիշկները Վ. Պ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ա. Ս.-ինը՝ բավարար:
Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները եւ իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: