▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր վթար Երևանում. 2 երեխա տեղափոխվել է հիվանդանոց

Խոշոր ավտովթար Երևանում. Սախարովի հրապարակում բախվել են Renault-ն ու «յաշիկը». վերջինը բախվել է 2 Mercedes-ների ու կողաշրջվել, 2 երեխա տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺShamshyan.com-ը գրում է. Այսօր՝ օգոստոսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։40-ի սահմաններում Սախարովի հրապարակում բախվել են Mercedes G500 մակնիշի 35 FG 602 համարանիշի և Renault Logan մակնիշի 516 ՕZ 61 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետանքով «յաշիկը» կողաշրջվել է՝ ընթացքում էլ բախվելով «Հայէկոնոմբանկ»-ի առջև կայանված Mercedes E200 մակնիշի 20 ՍԼ 421 համարանիշի և Mercedes ML 320 մակնիշի 19 ՕՕ 594 համարանիշի ավտոմեքենաներին։ Վթարի հետանքով «յաշիկի» 2 անչափահաս ուղևորներ տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее