Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 8-ին, ժամը 08.20-ին ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի դիմաց, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ԱԻ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ բախվել են MAN մակնիշի 680 ՏՍ 65 համարանիշի (վարորդ 61-ամյա Հովհաննես Մ.) եւ «Մերսեդես. մակնիշի 71 ZC 071 համարանիշի (վարորդ 22-ամյա Հայկազ Ի.) ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով վիրավորվել է 2 մարդ, որոնցից մեկը հղի կին է: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց:
Լուսանկարը՝ Shamshyan.com-ի