Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 19-ին, ժամը 00:54-ի «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երեւան քաղաքի Բագրատունյաց պողոտայում` «Լճափ» բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեց
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ԳԱԶել» (վարորդը՝ 49-ամյա Արմեն Պ.), «Volkswagen Passat» (վարորդը` 28-ամյա Արթուր Ս.), «Mercedes E» (վարորդը՝ 42-ամյա Թադեւոս Հ.) եւ ճամփեզրին կայանած «Ford Transit» մակնիշերի (վարորդը՝ 45-ամյա Արմեն Խ.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Պ.-ն եւ ուղեւոր 19-ամյա Կ. Պ.-ն հոսպիտալացվել են Էրեբունի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել, մյուս ուղեւորները` 19-ամյա Կ. Պ.-ն եւ 1 տարեկան Գ. Պ.-ն հոսպիտալացվել են «Սրբ.Աստվածամայր ԲԿ», որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
«Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Ս.-ն եւ ուղեւոր 35-ամյա Ս. Ղ.-ն հոսպիտալացվել են Աստղիկ ԲԿ, որտեղ բժիշկները Ա. Ս.-ի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, իսկ Ս. Ղ.-ինը` միջին ծանրության:
Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները եւ հոսնաքազրկել ավտոմեքենաները:
Ժամը 01:02-ից մինչեւ 01:53-ը փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն` մինչ «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի պարունակության պարպումը եւ իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ: