Shamshyan.com-ը գրում է. Նոյեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 13.5 կմ հատվածում՝ Մուսալեռ գյուղի վարչական տարածքում, բախվել են 24-ամյա Հարություն Թովմասյանի վարած Lada Priora մակնիշի 35 DN 673 համարանիշի և 33-ամյա Գևորգ Կարապետյանի վարած թիվ 67 երթուղին սպասարկող Газель մակնիշի 4893 Տ համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Priora-ի վարորդ Հ. Թովմասյանը և նրա ուղևոր, 25-ամյա Մերուժան Սարգսյանը տեղափոխվել են Էջմիածնի բժշկական կենտրոն:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում