Հայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 31-ին, ժամը 20:16-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Դալար գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հ-8 ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Ford Transit» մակնիշի (վարորդ` 30-ամյա Հ. Մ.) 34 RN 306 և «ՎԱԶ-2109» մակնիշի (վարորդ՝ 27-ամյա Ա. Գ.) 35 LP 728 պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Փրկարարները «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Ա. Գ.-ին, ուղևորներ՝ 56-ամյա Լ. Մ.-ին, 56-ամյա Ռ. Գ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները Լ. Մ.-ի և Ռ. Գ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ա. Գ.-ինը՝ միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և մեքենան մոտեցրել քարշակին: