Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։20-ի սահմաններում Երևան-Երասխավան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում՝ Մարմարաշեն-Մխչյան գյուղերի վարչական տարածքում, բախվել է 53 տրանսպորտային միջոց։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են, ըստ դեպքի վայրում հավաքվածների, մի մասը՝ Մասիսի, մի մասը՝ Արտաշատի բժշկական կենտրոններ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարված ավտոմեքենաները շարված են մոտ 1.5 կմ, ու վարորդներն էլ արդարացիորեն բարձրաձայնում են, վթարի պատճառը եղել է ճանապարհի սառած լինելը, մինչդեռ վթարից հետո նոր միայն բարեհաճել են տեղի ճանշինի աշխատակիցները ու սկսել են ճանապարհին լցնել աղ ու ավազ։
Վարորդները դեպքի վայրում բողոքում են նաև, որ ապահովագրական ընկերության ներկայացուցիչները չեն ժամանել, սակայն մի մասն էլ հակառակն է պնդում։ ՃՈ-ն պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում