Ապրիլի 3-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Toyota մակնիշի 70 GR 022 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի «Բեկոն» գործարանի հարևանությամբ գտնվող գազալցակայանի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել շինության պատին և առաջ ընթանալով՝ մասամբ հայտնվել ձորակում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ 2 հոգու՝ այդ պահին նշված վայրով անցնող Բյուրեղավանի բնակիչ Արեն Գյուլումյանը իր ավտոմեքենայով տեղափոխել է Աբովյանի բժշկական կենտրոն:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի, վիրավորների ինքնությունը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում