Հայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 8-ին, ժամը 20.45-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Մխչյան գյուղում այրվում է արագիլի բույն:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արտաշատ-Երեւան ավտոճանապարհի 25-րդ կմ-ի հատվածում բախվել են «ՎԱԶ 21099» մակնիշի 50 OT 004 (վարորդ՝ 24-ամյա Սպարտակ Բ.), «ՎԱԶ-2106» մակնիշի 34 AN 677 (վարորդ՝ 62-ամյա Հակոբ Մ.) եւ «Ֆորդ» մակնիշի 80 AM 707 (վարորդ՝ 26-ամյա Գեւորգ Թ.) համարանիշների ավտոմեքենաները եւ բռնկվել:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, Ford մակնիշի քարշակը, որի վրա եղել է 62-ամյա Հակոբ Մ.-ի «ՎԱԶ 2106»-ը, բախվել է 24-ամյա Սպարտակ Բ.-ի «ՎԱԶ 21099» ավտոմեքենային, վերջինն էլ բախվել է նաեւ էլեկտրասյանը։
Ըստ նախնական տեղեկությունների էլեկտրական հոսանքի լարերը միացել են իրար եւ առաջացել է կայծ, որից բռնկվել է էլեկտրասյան վրայի արագիլների բույնը եւ ընկնելով մեքենաների վրա առաջացել է հրդեհ, ինչի հետեւանքով 3 մեքենաներն էլ վերածվել են մոխրակույտի։
Վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր եւ վիրավորներ չկան։ Առաջացած հրդեհից վնասվել է նաեւ Մխչյան գյուղի բնակիչ Ռոբերտ Մ.-ին պատկանող մթերային խանութը, գովազդային վահանակը։