Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 3-ին, ժամը 05:33-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Մ. Մաշտոցի պողոտայի թիվ 2/2 հասցեում գտնվող «Մետրոպոլ» հյուրանոցի մոտակայքում՝ գետնանցումի չգործող խանութում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ
Հայտարարվել է հրդեհի բարդության «բիս 1» աստիճան:
Դեպքի վայր են մեկնել եւս երեք մարտական հաշվարկ եւ «ԱԲԿ» ՊՈԱԿ-ի հերթապահ բժիշկը:
Պարզվել է, որ գետնանցումում գտնվող չգործող տաղավարների տարածքում այրվում է կուտակված կենցաղային աղբ (մոտ 200 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:06-ին, մարվել՝ 06:18-ին:
Տեսանյութը` Armtimes.com-ի